Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսին:

Դավիթ Տոնոյանը ողջունել է դեսպանին պաշտպանության նախարարություն առաջին այցելության կապակցությամբ և շնորհավորել ռազմական կցորդին Հայաստանում առաքելությունն ստանձնելու առթիվ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո համագործակցության միջոցառումների անհապաղ վերսկսումը, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների և քննարկումների իրականացումը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում որոշ դերակատարների ծավալած ապակառուցողական գործողությունների հետևանքով լարվածության աճի հնարավոր զարգացումները: Դեսպան Տուրնակիսն իր հերթին անդրադարձել է Միջերկրական ծովի  արևելյան հատվածում տիրող իրավիճակին։