Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Հուլիսի 28-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հրամանատարների հետ անցկացվել է հավաք-պարապմունք։

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական տեսական գիտելիքները և հրամանատարական հմտությունները։ Հետագա ծառայության առավել արդյունավետ կազմակերպման և ծառայողական այլ հարցերի վերաբերյալ տրվել են համապատասխան ցուցումներ։