Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ  ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ  ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ  ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՀունիսի 27-ին ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության  Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ավարտական կուրսի կուրսանտների մկրտության արարողությունը։

Մկրտության արարողությունը կատարեց Ռազմական համալսարանի գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը: Նա կարևորելով մկրտության խորհուրդը՝ հորդորեց է՛լ ավելի նվիրումով, որպես քրիստոնյա զինվորականներ, լծվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։