Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆԱԿՆԿԱԼ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐ
ԱՆԱԿՆԿԱԼ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐ

ԱՆԱԿՆԿԱԼ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ, անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում:

Ստուգվել են զորամասերում ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, ուսումնանյութական բազայի սարքինությունը, զորքերի ծառայության կազմակերպումը: Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը: