Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱԽԱՂԵՐԸ
ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱԽԱՂԵՐԸ

Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են լեռնային պայմաններում պաշտպանական մարտական գործողությունների վարման ընթացքում համատեղ խնդիրների մշակման նպատակով Հայաստանում գտնվող «Ալագյազ» զորավարժարանում հոկտեմբերի 27-ից 31-ն անցկացված համատեղ զորախաղերին:

Նշվում է, որ զորախաղերի ընթացքում մշակվել են բանակային և ինժեներասակրավորական հետախուզության անելիքները, կատարելագործվել է հրետանային, տանկային, մոտոհրաձգային և հակաօդդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը: Ռուսական կողմն ուսումնական կրակի վարման համար օգտագործել է շուրջ 10.000 միավոր տարատեսակ զինամթերք: Զորախաղերին մասնակցել են 102-րդ ռուսական ռազմակայանի շուրջ 500 զինծառայող և մոտ 200 միավոր մարտական տեխնիկա՝ ՀՄՄ-2 զրահամեքենաներ, Տ-72Բ տանկեր, «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, ականանետներ, հակատանկային կառավարվող «Կոնկուրս» հրթիռային համալիրներ և զենիթային ինքնագնաց «Շիլկա» կայանքներ:

ՀՀ զինված ուժերի կողմից զորախաղերին մասնակցել են մեկ մոտոհրաձգային գումարտակ, հատուկ նշանակության վաշտ, բանակային ավիացիա և երկու ՄԻ-8 ուղղաթիռ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 300 զինծառայող և 50 միավոր մարտական տեխնիկա: