Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին Աթենքում մասնակցել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցության ծրագրերի քննարկմանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։

Հույն գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2019թ. համագործակցության արդյունքները, քննարկվել է 2020թ. համագործակցության ծրագիրը։ Կողմերը բարձր են գնահատել համագործակցության արդյունքներն ու իրականացված միջոցառումները։

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության 2020թ. երկկողմ համագործակցության ծրագիրը, որը ներառում է 21 միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում՝ ուսումնավարժական ծրագրեր հատուկ նշանակության ուժերի, ռազմաբժշկական և մարտավարական պատրաստության և այլ ուղղություններով, փորձի փոխանակում կիբեռանվտանգության, ինժեներական և այլ բնագավառներում, ռազմաքաղաքական խորհրդակցություններ, տեղեկատվության փոխանակում։

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՆույն օրը, Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների՝ պաշտպանական քաղաքականության պաշտոնյաների ձևաչափով կայացած հանդիպման արդյունքներով, ստորագրվել է 2020թ. եռակողմ գործողությունների ծրագիրը։ Այն ներառում է տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում ուսումնավարժական եռակողմ ծրագրերին և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ներկայացվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։