Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հայ զինվորականը հայ մանուկի անվտանգության առաջին երաշխավորն է, մեր գալիքի, մեր շարունակականության երաշխավորը, և պատահական չէ, որ ազգային բանակի տոնական միջոցառումներից անմասն չէին նաև մանկապարտեզներն ու դպրոցները: Բանակի ստեղծման 28-ամյակի կապակցությամբ թիվ 53 մանկապարտեզի սաներն այցելել էին ԶՈՒ ուսումնական զորամասերից մեկը: Երեխաների ուրախ երգն ու պարը ջերմ մթնոլորտ ստեղծեցին զորամասում՝ տոնական երանգներ հաղորդելով Բանակի օրվան: Իսկ ահա N120 ավագ դպրոցի աշակերտներն էլ աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ այցելեցին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստացող ժամկետայիններին: Դպրոցականները նաև իրենց կրտսեր ընկերների նամակներն էին բերել և եկել էին հավաստիացնելու, որ շուտով իրենք փոխարինելու են հայրենիքի պաշտպանության ազգամեծար  գործին լծված այս տղաներին:

Նաիրա Համբարձումյան