Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ՍՊԱՆԵՐԸ
ՄԵՐ ՍՊԱՆԵՐԸ

ՄԵՐ ՍՊԱՆԵՐԸՕրերս ՌԴ Տվեր քաղաքի «Հաղթանակ» հուշահամալիրում տեղի ունեցավ Գ. Կ. Ժուկովի անվան Օդատիեզերական պաշտպանության զինվորական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմ հանձնելու հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը, Տվերի նահանգապետ Ա. Շևելյովը, պետական, հոգևոր և զինվորական այրեր:

Ակադեմիայի 2015 թվականի 54 շրջանավարտների շարքերում էին նաև ՀՀ ԶՈՒ սպաներ Սևակ Տորոզյանը, Գոռ Նազարեթյանը և Գուրգեն Գրիգորյանը:

Ի դեպ, Սևակ Տորոզյանը ակադեմիայի կողմից ընտրված այն մի քանի շրջանավարտներից է, որ մասնակցելու է Կրեմլում կայանալիք զինվորական բուհերի շրջանավարտների ընդունելությանը:

ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի մեր սպաները, որոնք ակադեմիա երկամյա ուսումնառության էին գործուղվել գերազանց ծառայության համար, հայրենիք կվերադառնան նոր գիտելիքներով և նոր փորձառությամբ:

Ինչպես տեսնում ենք, հայ սպաները բարձր տրամադրությամբ են հրաժեշտ տալիս ակադեմիային. նրանց սպասում է հայրենիքին ծառայելու սրբազան պարտքը և բարձր պատիվը:

Շնորհավորում ենք: Բարի վերադարձ և բարի ծառայություն:

 

Գագիկ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Ք. Մոսկվա