Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԱՅՐԱՑԵԼ ԵՆ CNN-Ի ՀԱՂՈՐԴՈՒՄԻՑ
ԶԱՅՐԱՑԵԼ ԵՆ CNN-Ի ՀԱՂՈՐԴՈՒՄԻՑ

Հոկտեմբերի 3-ին «CNN» հեռուստաալիքի եթերով հեռարձակվել է «Worldview» հաղորդաշարի հերթական հաղորդումը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին: Հաղորդման մեջ, որը պատրաստել էր հայկական «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, Լեռնային Ղարաբաղը ներկայացվել է որպես հայկական տարածք, ցուցադրվել է պեղումների արդյունքում այնտեղ հայտնաբերված հին հայկական քաղաք:

ԱՄՆ ադրբեջանական համայնքը սա որակել է որպես CNN-ի «կոպտագույն սխալ»: Ամերիկաբնակ մոտ 500 ադրբեջանցի բողոքի նամակ է ուղարկել ծրագրի հեղինակ Գիլյերմո Արդինիոյին: Նամակում նրանք իրենց անհանգստությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնելու առիթով: Բացի դրանից, ամերիկաբնակ ադրբեջանցիները պատրաստակամություն են հայտնել ծրագրի հեղինակներին փոխանցել հակառակն ապացուցող «պատմական փաստեր», որպեսզի ծրագիրն ուղղի իր «սխալը»: