Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Այո՛, մեծ ու հրաշալի էր տեսարանը, երբ Իսրայելի Մովսեսն իջնում էր Սինայից ու բերում էր հետը Աստծո պատգամները, բայց նրանից ոչնչով պակաս վեհ ու վսեմ չէր, երբ հայոց Մեսրոպը ժամանակի լուսավորության Հայրենիքից Հայաստան էր մտնում հայոց այբուբենը բերելով իր հետ: Եվ իզուր չի ավանդությունը ասում, թե` աստվածային ձեռքը գրեց էդ այբուբենը ու էդպիսով դրեց մեր գրի ու գրականության սկիզբը: