Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքով, Հայաստանը զարգացնում է հեռահար ոչնչացման հրթիռային համակարգերը, ինչի ապացույցն են սեպտեմբերի 21-ին Երեւանում կայացած զինվորական շքերթում ցուցադրված մեծ հեռահարության «СКАД» եւ «Смерч» համակարգերը: Ինչ վերաբերում է «Փոթորիկ» համակարգերը չցուցադրելու պատճառին, ապա Մինասյանը մատնանշել է այսպես կոչված «անորոշության ռազմավարության» հայեցակարգը, ըստ որի՝ ամենահզոր զինատեսակը չի ցուցադրվում՝ հավանական հակառակորդի գործողությունները դժվարացնելու նպատակով:

Միաժամանակ Ս. Մինասյանն ընդգծել է, որ «Փոթորիկ» համակարգերի մատակարարումը հայկական կողմի համար բավական մեծ նշանակություն ունի: Այն թեեւ հզորությամբ զիջում է այլ համակարգերի, սակայն Հայաստանում պահպանվել են «Փոթորիկի» մեծաքանակ հրթիռներ:

Հիշեցնենք, որ, ըստ մոլդովական մամուլի, Հայաստան է առաքվել 10-ից ավելի «Փոթորիկ» հրթիռային համակարգ: Այս լուրը իրարանցում է առաջացրել Ադրբեջանում: