Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻ ԿԱՆԱՑԻ ՀՄԱՅՔԸ



ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻ ԿԱՆԱՑԻ ՀՄԱՅՔԸ«Զինուժ մեդիան» սկսում է նոր շարք «Հաղթանակած բանակի կանացի հմայքը» խորագրով: Յուրաքանչյուր ամիս մենք կներկայացնենք ֆոտոշարք՝ նվիրված հայոց բանակում ծառայող կանանց եւ աղջիկներին:

 

Էլինա Գաբրիելյան. ենթասպա,

23 տարեկան:

«Համազգեստը պարտավորեցնում է և ինքնավստահություն ներշնչում: Իմ սկզբունքը անընդհատ ինքնակրթվելն ու ինքնակատարելագործվելն է: Յուրաքանչյուր զինծառայողի անհատական զարգացման  արդյունքում է մեր բանակը կատարելագործվում և հզորանում։

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻ ԿԱՆԱՑԻ ՀՄԱՅՔԸՉեմ պատկերացնում կյանքն առանց երաժշտության: Սիրում եմ ընթերցել, ունեմ իմ համեստ գրադարանը։ Նաև ֆուտբոլի մեծ սիրահար եմ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի մոլի երկրպագուն։ Իսկ որ ամենակարևորն է,  ազատ ժամանակ զբաղվում եմ վիզուալ արվեստների ուսումնասիրությամբ՝ ռենեսանսից մինչև  իմպրեսիոնիզմ  ու մոդեռնիզմ։

 

«Զինուժ մեդիան» շնորհակալություն է հայտնում ոճաբան-դիզայներ Արամ Նիկոլյանին եւ «Բյութի ֆաբրիք» գեղեցկության սրահի անձնակազմին: 

 

 

Խորագիր՝ #45 (1316) 20.11.2019 - 26.11.2019, Ազգային բանակ


21/11/2019