Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼՈւժեղ ու մարտունակ բանակի համար կենսական անհրաժեշտություն է նաև տեխնիկապես հագեցած, բարձրակարգ մասնագետներով համալրված ռազմաբժշկական ծառայությունը: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը մատուցվող ծառայությունների որակով չի զիջում քաղաքացիական բուժհիմնարկներին, իսկ սարքավորումների զինանոցն այստեղ համալրվում է պարբերաբար: Օրերս էլ մեր հայրենիքի պաշտպանների առողջության համար պատասխանատու կենտրոնը վերազինվեց:

«Մեր հոսպիտալը համալրվեց նոր սարքավորումներով, որոնց կարիքը մենք շատ ունեինք: Ամեն օր հիվանդների հոսքը ավելանում է, և արդեն ժամանակի հրամայականն էր հոսպիտալի սարքավորումները հզորացնելը»,-ասում է ԿԿԶՀ պետի բուժգծով տեղակալ Կարեն Գրիգորյանը։

Շարժական գաստրոսկոպ և կոլոնոսկոպ, ուլտրաձայնային հետազոտությունների համար սոնոգրաֆ և մի շարք վիրահատությունների համար նախատեսված լապարասկոպիկ սարքավորում. «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Կարեն Վարդանյանի այս նվիրատվությունների շնորհիվ մեր սահմանների անխախտելիությունն ապահովողների ու նրանց ընտանիքի անդամների առողջական խնդիրները հիմա ավելի արագ ու արդյունավետ կլուծվեն: «Լապարասկոպիկ սարքը մեզ հնարավորություն կտա միաժամանակ մի քանի վիրահատություն կատարել` փոքր միջամտություններով: Սոնոգրաֆիկ ապարատի շնորհիվ էլ են ավելացել մեր հնարավորությունները, քանի որ միաժամանակ կարող ենք մի քանի հիվանդի սպասարկել»,- նշում է Կ. Գրիգորյանը:

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼԼապարասկոպիկ սարքի միջոցով երկուսից երեք անգամ կրճատվում է վիրահատության տեւողությունը, հիվանդներն է՛լ ավելի արագ առողջանալու հնարավորություն են ստանում. «Այսօր կատարեցինք մեր առաջին վիրահատությունը և լապարասկոպիկ ճանապարհով հեռացրինք հիվանդի լեղապարկը: Վիրահատությունն անցավ շատ հարթ: Նոր սարքն ունի բավականին հզոր պարամետրեր ու բարձր տեսանելիություն, ինչի շնորհիվ վիրաբույժը ավելի հմուտ ու արհեստավարժ է կատարում վիրահատությունը»,- ասում է հոսպիտալի վիրաբույժ Համլետ Ղորխմազյանը։

…Ամեն օր զինվորական հոսպիտալում իրականացվում է ավելի քան 100 մարդու ամբուլատոր բուժսպասարկում, տասնյակ վիրահատություններ: Կարեն Գրիգորյանի խոսքով՝ բուժանձնակազմն ամեն ինչ անում է, որ յուրաքանչյուր զինվոր ու սպա եւ զինթոշակառու հոսպիտալից դուրս գա լիովին առողջ ու կազդուրված:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ