Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՆ-Ը ԼԻԲԻԱՅԻՆ ԿՕԳՆԻ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԶՀՀ-ՆԵՐԸ
ԱՄՆ-Ը ԼԻԲԻԱՅԻՆ ԿՕԳՆԻ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԶՀՀ-ՆԵՐԸ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Տրիպոլի կատարած իր այցի ընթացքում հայտարարել է Լիբիայի ազգային անցումային խորհրդին լրացուցիչ 11 միլիոն դոլար հատկացնելու մասին: Գումարի մեծ մասը կուղղվի շարժական զենիթահրթիռային համալիրների ոչնչացմանը:

Միացյալ Նահանգներն ու արևմտյան մի շարք պետություններ մտահոգ են Լիբիայում քաղաքացիական պատերազմի պատճառով տիրող անիշխանության հետևանքով այդ համալիրներն «Ալ Քաիդայի» գրոհայինների մոտ հայտնվելու հնարավորությամբ:

Սակայն անհասկանալի է, թե դրանք ոչնչացնելուց հետո Լիբիայի զինված ուժերն ինչպես են իրականացնելու երկրի օդային սահմանների պաշտպանությունը: