Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼ Է ՖԱՇԻՍՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼ Է ՖԱՇԻՍՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ

Ուկրաինայի Լվովի մարզի գյուղերից մեկում բնակչության շրջանում կատարված հարցումից հետո Խաղաղության փողոցը վերանվանվել է «Նախտիգալ» գումարտակի զինվորների անունով: Հատուկ նշանակության այս գումարտակը, որն անվանում են նաև Ստեփան Բանդերայի անվան ուկրաինական լեգեոն, աբվերը ստեղծել էր 1941 թվականին։ Այն հիմնականում զբաղվում էր խորհրդային բանակի դեմ խափանարար գործողություններով:

Պաշտոնական փաստաթղթերում արդեն օգտագործվում է փողոցի նոր անունը, իսկ ահա ցուցանակները փոխելու համար միջոցներ չկան, ու տեղի ֆաշիստամետ կազմակերպությունները, որոնց նախաձեռնությամբ է կատարվել վերանվանումը, հովանավորներ են որոնում: