Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՊաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՊՆ պատվերով ՀՀ բուհերում կրթություն ստացած շրջանավարտների վիճակահանության արարողությունը: Նախնական սպայական` լեյտենանտի կոչում ստանալով, նրանք կհամալրեն ՀՀ ԶՈՒ համապատասխան զորամասերը: Կառավարությունն այս ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցողներին տվել է տարկետման իրավունք և փոխհատուցել նրանց ուսման վարձը: Համաձայն Պաշտպանության նախարարության հետ կնքած պայմանագրի` շրջանավարտները պարտավորվել են բուհն ավարտելուց հետո իրենց մասնագիտությանը համապատասխանող սպայական պաշտոններում հինգ տարի ժամկետով ծառայել զինված ուժերում: Պաշտպանության նախարարությունն իր հերթին պարտավորություն է ստանձնել` բուհի քննություները հաջողությամբ հանձնած շրջանավարտներին նշանակել իրենց մասնագիտությանը համապատասխանող սպայական պաշտոններում:

…Բուհը գերազանցությամբ ավարտածներին վիճակահանության ընթացքում հնարավորություն տրվեց ընտրելու ծառայավայրը:  Այս արտոնությունից օգտվում են նաև ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ  ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի, խեղման հետևանքով մահացած ազատամարտիկների և զինծառայողների զավակները:

ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԱռաջին անգամ այս ծրագրին մասնակցել են նաև իգական սեռի ներկայացուցիչները: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան գերազանցությամբ ավարտած Լուսինեն, Շողակաթը, Սոնան և Ալլան վստահ են` իրենց մասնագիտությամբ օգտակար են լինելու ՀՀ զինված ուժերին:

Գերազանցիկներից է նաև Սևադա Բաղդասարյանը, որը  սովորել է ԵՊՀ տնտեսագիտական համալսարանում: Փոքրուց երազել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտել, դառնալ սպա, բայց իմանալով, որ կարող է համատեղել տնտեսագետի և զինվորականի մասնագիտությունները, առանց երկմտելու դիմել է այս ծրագրին: Այսօր էլ օգտվեց իր արտոնությունից և ընտրեց ծառայավայրը:

 

Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս՝ Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ