Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳԻՐԸ
ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳԻՐԸ

ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳԻՐԸՄՈՒՇԵՂ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ք. Եղեգնաձոր, Վայոց ձորի մարզ

Սովորում եմ Ագրարային համալսարանում: Այս ծրագիրը ապագա ունեցող ծրագիր է: Գուցե ժամանակի ընթացքում որոշ բաներ փոխվեն, բայց որ հասարակությունն այն ընդունել է, դա միանշանակ է: «Պատիվ ունեմ»-ի որոշ դրույթներ ինձ դուր եկան, թեև, իմ խորին համոզմամբ, երկու տարվա ծառայությունը բավարար չեմ համարում: Տրամադրված եմ հետագայում պայմանագիրս երկարաձգել:

 

 

 

 

ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳԻՐԸՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Ք. Ստեփանակերտ

Սովորում եմ Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարանի երկրորդ կուրսում: Ուսումս վերջացնելուց հետո բանակում կծառայեմ իմ մասնագիտությամբ և վստահ եմ, որ օգտակար կլինեմ իմ երկրի զինված ուժերին: «Պատիվ ունեմ» ծրագրի երիտասարդներին խրախուսելու դրույթները անշուշտ ոգևորիչ են: Ես էլ զինվորական կյանքին, բանակային անցուդարձին բավականաչափ ծանոթ եմ, ուստի որոշեցի ծառայել ըստ «Պատիվ ունեմ» ծրագրի: Կարևորը` խաղաղություն թող լինի: