Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԸՆՏՐԵԼ ԵՆ  ՀԵՏԱԳԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ
ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԸՆՏՐԵԼ ԵՆ ՀԵՏԱԳԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Հուլիսի 18-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 2019թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը:

Սահմանված կանոնակարգի համաձայն` ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են ծառայությունը:

Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Շնորհավորելով շրջանավարտներին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ, Գաբրիել Բալայանը ապագա սպաներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն։