Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳԻՐԸ
ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳԻՐԸ

ՅՈԼՉՅԱՆ ԱՐԱՐԱՏ 

Կոտայքի մարզ, գյուղ Արամուս

ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳԻՐԸԴպրոցում, ավարտական դասարանում ծանոթացա «Պատիվ ունեմ» ծրագրին: Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչս՝ Տիգրան Վարդազարյանը, մանրամասն ներկայացրեց ու բացատրեց ծրագրի դրույթները: Ծրագիրն ինձ դուր եկավ, եւ ես որոշեցի «Պատիվ ունեմ»-ի շրջանակներում անցկացնել պարտադիր ժամկետային ծառայությունս:

Այս տարի ընդունվեցի Երեւանի ճարտարագիտական համալսարան:

 

 

ԼԵՎՈՆ ԱՍՐՅԱՆ

ք. Իջևան, Տավուշի մարզ

ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳԻՐԸԱյս տարի ընդունվեցի ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: «Պատիվ ունեմ» ծրագիրն ընտրել եմ իմ կամքով: Ծրագրի առանցքային դրույթներն իմ սրտով են: Բուհը բարեհաջող ավարտելուց հետո ինձ կշնորհվի լեյտենանտի զինվորական կոչում, և ես՝ որպես դասակի հրամանատար, կծառայեմ մեր զինված ուժերում: Չեմ կարող ասել, թե մասնագիտությունս որքանով ինձ պետք կգա ծառայության ժամանակ, բայց, եթե ամեն ինչ լավ դասավորվի, հաստատ պայմանագիրս կերկարաձգեմ:

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ