Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՕՊԵՐԱՏԻՎ ԴԱՇՏԱՅԻՆ ԵՐԹ. ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ
ՕՊԵՐԱՏԻՎ ԴԱՇՏԱՅԻՆ ԵՐԹ. ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ

5-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ զորամիավորման և ենթակա զորամասերի օպերատիվ խմբերը մայիսի 14-ին անցկացրել են դաշտային երթ՝ օպերատիվ նշանակության շրջանների և առաջխաղացման երթուղիների ուսումնասիրման ու տեղազննման նպատակով:

Օպերատիվ իրավիճակի ընթացքում իրականացվել է յուրային զորքերի մարտական կիրառման խնդիրների և պլանների ճշտում, մարտական գործողությունների վարման նպատակահարմար եղանակների ուսումնասիրում, նպաստավոր բնագծերի ընտրում և փոխգործակցության հիմնական հարցերի ճշգրտում: