Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՌԴ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՌԴ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՌԴԱպրիլի 24-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։ Այն ներառում է շուրջ երկու տասնյակ միջոցառումներ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, կապի, կապիտալ շինարարության, ռազմատեխնիկական համագործակցության և մի շարք այլ ոլորտներում։