Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆԱպրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվող նախագծերին առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության մանրամասները և հայտնել գործողությունները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կամ այլ կառույցների աշխատանքների հետ համադրելու և համակարգելու՝  հայկական կողմի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: