Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐԻ  ՀԱՎԱՔՆԵՐ
ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐԻ  ՀԱՎԱՔՆԵՐՄասնա­գիտական գիտելիքների և գործնական հմտությունների մակարդակը բարձրացնելու և առաջադրվող խնդիրների կատարման ընթացքում բժշկական  ապահովման միանման մոտեցումներ ձևավորելու նպատակով անցկացվել են 5-րդ զորամիավորման և կենտրոնական ենթակայության զորամասերի բուժծառայության պետերի հավաք-պարապմունքներ:

Հնգօրյա հավաքի շրջանակում կազմակերպված տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում քննարկվել են զորամասերի բուժծառայության առօրյա գործունեությանը և առաջադրվող խնդիրներին վերաբերող հարցեր: