Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՐՄԱՆ ՄԻԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓՎԵՑ
ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՐՄԱՆ ՄԻԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓՎԵՑ

Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի հանդիսությունների սրահում ամփոփվեց Սպարապետի 60-ամյա հոբելյանին նվիրված ոգեկոչման և մեծարման միամսյակը:

Հանդիսությանը հրավիրված էին նաև Վազգեն Սարգսյանի հետ Արցախյան ազատամարտի ճանապարհն անցած մարտիկները, ծառայակից ընկերները, որոնք ներկաների հետ կիսվեցին իրենց ջերմ հիշողություններով: