Հայերեն | На русском | In English
5-րդ զորամիավորման ստորաբաժանումներում պարբերաբար կազմակերպվում են երթեր, որոնց ընթացքում ստուգվում է զինծառայողների դիմացկունության աստիճանը: Զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները նախապես ընտրում են երթուղիները, ստուգում անձնակազմի զենքն ու հանդերձանքը:
Մինչև երթի սկիզբը, մասնակիցներն անցնում են անվտանգության կանոնների պահպանման հրահանգավորում, ինչպես նաև՝ բուժզննում:
Երթի նպատակն է ամրապնդել զինծառայողների դիմացկունության, ուժային և ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության որակները, ստորաբաժանումների կազմով երկար տարածություններ հաղթահարելն ու կայուն բարոյահոգեբանական վիճակը ամրապնդելը, ինչպես նաև մրցակցային ոգի սերմանելը:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ