Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԱՄՆ
ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԱՄՆ

Վաշինգտոնում անցկացվող Բարեվարքության ամրապնդման ամենամյա համաժողովին (Building Integrity Conference) մասնակցելու նպատակով մարտի 5-ից 7-ը ԱՄՆ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Համաժողովին մասնակցում է 32 պետությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 150 պատվիրակ:

«Բարեվարքության ներզոր կարողությունների և դիմակայուն հաստատությունների կառուցում՝ հանուն գործընկերության հզորացման» (Building Capable and Resilient Institutions to Strengthen our Partnership) խորագրով անցկացվող համաժողովին քննարկվում են Բարեվարքության ամրապնդման ուղղությամբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների մոտեցումները, արդյունավետ պաշտպանական հաստատությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու հնարավորությունները: