Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ «ՍԽԱԼՆԵՐ» է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՆՈՒՄՆԵՐՈՒՄ
ՌԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ «ՍԽԱԼՆԵՐ» է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Բուժսարքավորումների գնման ընթացքում Ներքին զորքերի գլխավոր հրամանատարության «սխալների» պատճառով պետությանը հասցվել է 20 միլիոն ՌԴ ռուբլու վնաս:

ՌԴ գլխավոր զինվորական դատախազությունը պարզել է, որ ՆԶ գլխավոր հրամանատարության ռազմաբժշկական վարչության բաժանմունքի պետն առանց սարքավորումների գների պատշաճ դիտարկում ու վերլուծություն կատարելու, գլխավոր հրամանատարությանն է ներկայացրել բարձրտեխնոլոգիական բուժսարքավորումների գնման վերաբերյալ ֆինանսատեխնիկական առումով չհիմնավորված եզրակացություններ, ձեռք բերվելիք ապրանքների վերաբերյալ առաջարկել մատակարար ընկերություններին վճարել իրականից բարձր գումարներ:

«Սխալը» չի նկատել նաև ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գեներալ-մայոր Յուրի Սաբանինը: Գործը հանձնվել է քննչական մարմիններին, իսկ ՌԴ ներքին զորքերի հրամանատարից պահանջվել է մեղավորներին ենթարկել պատասխանատվության: