Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՓետրվարի 25-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին:

Կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության օրակարգային հարցեր, նախանշել առաջիկա համատեղ  ծրագրերը:

Կողմերն ստորագրել են «Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2019թ. համագործակցության ծրագիրը», որը ներառում է ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարատեսակ դասընթացների, միտված է գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացմանն ու իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև նախատեսում է Միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման վերաբերյալ միջոցառումների անցկացում: