Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԿՏԻՎ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ  ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ  ԲՐԻԳԱԴՈՒՄ
ԱԿՏԻՎ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԲՐԻԳԱԴՈՒՄ

ԱԿՏԻՎ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ  ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ  ԲՐԻԳԱԴՈՒՄԶինծառայողների ակտիվ հանգիստը կազմակերպելու, ծառայության դժվարությունների նյարդահոգեբանական լարվածությունը թուլացնելու, զինծառայողների միջև մրցակցային ոգի սերմանելու, ինչպես նաև մտավոր ունակությունները զարգացնելու նպատակով խաղաղապահ ուժերի բրիգադում պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ:

Նոր մեկնարկած մարտավարաշարային պարապմունքների դասաժամերից հետո  զորամասի ստորաբաժանումներում կազմակերպվել են մտավոր խաղերի, ֆիզիկական պատրաստության մրցումներ և   շախմատի անհատական ու  թիմային առաջնություն:

Առավել ակտիվ և աչքի ընկած զինծառայողներին զորամասի հրամանատարը խրախուսել է պատվոգրերով և կրծքանշաններով:

 

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ