Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
MITSUBISHI-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ԿԻԲԵՐՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
MITSUBISHI-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ԿԻԲԵՐՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ճապոնական «Յոմիուրի» թերթը հայտնում է, որ հաքերները կոտրել են Mitsubishi Heavy Industries ընկերության ռազմական արտադրանք թողարկող ձեռնարկությունների համակարգչային ցանցը: Սա Ճապոնիայի ռազմական արդյունաբերության վրա կիբերհարձակման առաջին արձանագրված դեպքն է:

Ինչպես գրում է թերթը, հաքերները «կոտրել» են Տոկիոյում ընկերության կենտրոնական գրասենյակի շուրջ 80 համակարգիչ, ինչպես նաև Կոբեի նավաշինական գործարանի (արտադրում է սուզանավեր և ատոմակայաններում կիրառվող բաղադրամասեր), Նագասակիի գործարանի (կառուցում է պահականավեր), Նագոեի գործարանի (պատրաստում է հրթիռներ և հրթիռային շարժիչներ) համակարգչային ցանցերը:

Թերթի տվյալներով հաքերները արժեքավոր տեղեկություններ են գողացել, սակայն Mitsubishi ընկերության ներկայացուցիչները, հաստատելով հարձակման փաստը, որևէ մանրամասներ չեն ներկայացրել: