Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է «ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՆԱՏՕ-Ի» ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է «ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՆԱՏՕ-Ի» ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

Այդ մասին ՌԴ արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Անտոն Վասիլևը հայտարարել է սեպտեմբերի 22-ից 24-ն Արխանգելսկում գումարվելիք «Արկտիկան` երկխոսության տարածք» համաժողովին նվիրված մամուլի ասուլիսում: Խոսքը վերաբերում է Հյուսիսային Եվրոպայի երկրները ՆԱՏՕ-ի մանրակերտը հիշեցնող ռազմական դաշինքում միավորելու վերաբերյալ այս տարեսկզբին Արևմուտքում սկսված քննարկումներին:

Վասիլևը հայտարարել է, որ Արկտիկայում չկան այնպիսի պրոբլեմներ, որոնք կարող են լուծվել միայն ռազմական ուժի միջոցով, այլ ընդհակառակը, կա բոլոր հարցերի լուծման արդյունավետ գործող միջազգային իրավական բազա: