Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ձմեռային զորակոչի շրջանակներում, մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:

Ռազմական ոստիկանները հետևելու են նաև օդանավակայանների տարածքում զինծառայողների զինվորական համազգեստի կրման կանոների պահպանմանը: