Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՐԱԿԱՅԻՆ ԽՈՑՈՒՄ ԱԿԱՆԱՆԵՏՆԵՐԻՑ
ԿՐԱԿԱՅԻՆ ԽՈՑՈՒՄ ԱԿԱՆԱՆԵՏՆԵՐԻՑ

ԿՐԱԿԱՅԻՆ ԽՈՑՈՒՄ ԱԿԱՆԱՆԵՏՆԵՐԻՑԴեկտեմբերի 4-ին, համաձայն մարտական պատրասության պլանի, «Արարատ» զորավարժադաշտում փոխգնդապետ Ս. Մեսրոպյանի ղեկավարությամբ ենթակա զորամասերի ականանետների դասակների հրամանատարների հետ անցկացվել են հրետանու հրաձգության և կրակի կառավարման մարզումներ մարտական կրակով՝ 82մմ և  120մմ ականանետներից։ Հընթացս կազմակերպվել են հաշվարկներ սպաների ընդգրկմամբ, որոնք էլ գործնականում ցուցադրել են ականանետներից կրակ վարելու հմտությունն ու վարպետությունը՝ կրակային խոցումից արձանագրելով լավ և գերազանց գնահատականներ: