Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼՍեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանության նախարարը տեսակցել է սեպտեմբերի 20-ին Արցախի ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահություն իրականացնելիս ծանր վիրավորում ստացած զինծառայող Արթուր Գևորգյանին, հետաքրքրվել նրա բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել:

Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև զինծառայողի ծնողների հետ, վստահեցրել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու Արթուրի բուժման և հետագա սոցիալական աջակցության հարցերը:

Պաշտպանության նախարարը շրջել է հոսպիտալում, հանդիպել բուժում ստացող այլ զինծառայողների, ՀՀ ԶՈւ ՌԲՎ պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի և զինվորական հոսպիտալի ղեկավարության հետ քննարկել զինծառայողների բուժման և հոսպիտալի աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: