Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԽՈՍՔ
ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԽՈՍՔ

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԽՈՍՔԻմ երկու որդիներն էլ ծառայել են ազգային բանակում: Ու ես գիտեմ, թե ինչ ապրումներ է ունենում այն ծնողը, որի զավակը կանգնած է առաջնագծում: Կրտսեր որդիս մասնակցել է Ապրիլյան պատերազմին: Ու ես օրերով, շաբաթներով մի լուրի, մի զանգի եմ սպասել: Ուստի, առաջին հերթին զորակոչի կապակցությամբ ուզում եմ քաջալերել ապագա զինվորների ծնողներին:

Տղայիդ բանակ ուղարկելը ավելի մեծ հերոսություն է, քան զենքը ձեռքին թշնամու դիմաց կանգնելը: Վստահ եմ, յուրաքանչյուր ծնող կգերադասեր իր որդու փոխարեն կանգնել սահմանին, քան վախը հոգում անթեղած, ամբողջ քաջությունը հավաքած երկու տարի դիմակայել կարոտին, տագնապներին: Բայց սա հենց այն գինն է, որ պիտի վճարենք բոլորս ազատ հայրենիք ունենալու բարեբախտության համար: Ու որպեսզի զինվորը նվիրումով ծառայի, որպեսզի մենք ավելի ուժեղ ու ավելի պաշտպանված երկիր ունենանք, ամեն մեկս պետք է ամուր կանգնենք մեր «դիրքում» ու զինվորի պես կատարենք մեր գործը: Յուրաքանչյուրիս թերացումը, յուրաքանչյուրիս վրիպումը թուլացնում է երկիրը, իսկ թույլ երկրի զինվորը վտանգված է ու անպաշտպան: Այսինքն` զորակոչը միայն զինվորին չի վերաբերում, այլ յուրաքանչյուր հայի, որն իր ապագան կապում է հայրենիքի հետ, որի համար հայրենիքի ազատությունը վեր է ամեն ջահից, որը գիտակցում է իր պարտքը առաջնագծում զենքը ձեռքին կանգնած զինվորի հանդեպ: Բարի զորակոչ բոլորիս:

 

ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

դերասան

♦♦♦
ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԽՈՍՔՍիրելի՛ զորակոչիկներ

Դուք բախտավորությունն ու պատիվն ունեք ծառայելու Հայոց փառապանծ բանակում, լինելու նրա փառքի կրողը։ Դուք մեր անկախության հպարտ սերունդն ենք, և ձեր ներկայությամբ առավել ամուր և անխոցելի են դառնալու մեր երկրի սահմանները։

Իմ երկու որդիները մեդալներով են վերադարձել ծառայությունից, հավատացնում եմ՝ ավելի մեծ պարգևներ չեն կարող լինել ձեր ծնողների և հարազատների համար, քան որպես օրինակելի զինվոր՝ ձեզ սպասվող պարգևներն ու պատվոգրերն են լինելու։

Այսօրվանից դուք մի հզոր ամբողջություն եք, դուք բանակ եք՝ հաղթական ոգով, հավատով, ուժով։ Դուք սիրո և բարության անպարտելի զինվորն եք՝ աստվածապարգև այս փոքրիկ երկրի վրա, որի անունը Հայաստան է։

Թող խաղաղ և խնդասիրտ անցնի ձեր ծառաությունը։

Բարի վերադարձ եմ մաղթում բոլորիդ։

 

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

բանաստեղծ