Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆՀունիսի 11-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավար Կարոլին Դուեզին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության միջև համագործակցության շրջանակները: Գոհունակություն հայտնելով առկա համագործակցության մակարդակից՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի հետ գործակցությամբ իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցմանը միտված և այլ ծրագրերի ու միջոցառումների շարունակականության ապահովումը:

Բարձր գնահատելով ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցության մակարդակը՝ Կարոլին Դուեզը վերահաստատել է համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակությունը շարունակելու Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի հանձնառությունը:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Կարոլին Դուեզին՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարի պաշտոնում ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ: