Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՋՐՕՐՀՆՅԱՑ ԽԱՉԸ` ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՋՐՕՐՀՆՅԱՑ ԽԱՉԸ` ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՋՐՕՐՀՆՅԱՑ ԽԱՉԸ` ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄՓետրվարի 1-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվեց ջրօրհնեքի կարգ, որին մասնակցում էր ՌՈ կենտրոնական ապարատի ողջ անձնակազմը: Ներկաները աղոթք հղեցին առ Աստված՝ Հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար:

Մայր տաճարի ջրօրհնյաց խաչը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն էր հասել  ՀՀ ԶՈՒ զորամասերից և մարտական հենակետերից: Սրբալույս Մյուռոնով և Մայր տաճարի ջրօրհնյաց խաչով ջուրն օրհնելուց հետո ներկաները համբուրեցին խաչը, այնուհետև մոտեցան Ս. Մյուռոնով օծված ջրով լի ավազանին՝ ստանալով օրհնություն: