Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ  ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ «ՀԱՅ ԱՍՊԵՏ» ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԽԱՂԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ «ՀԱՅ ԱՍՊԵՏ» ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԽԱՂԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ  ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ «ՀԱՅ ԱՍՊԵՏ» ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԽԱՂԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸՀՀ ՊՆ վարչական համալիրում  դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Հայ ասպետ» համաբանակային հեռուստախաղի հաղթող երեք թիմերի անձնակազմերի խրախուսում:

«Հայ ասպետ» մրցախաղերին բարձր պատրաստվածության, ինչպես նաև զինված ուժերում կրթամշակութային ակումբների աշխատանքում և զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժեքավոր նվերներով, պատվոգրերով խրախուսվել են զորամասերի հրամանատարների տեղակալները, թիմերի անձնակազմերը և «Հայ ասպետ» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Դավթյանը շնորհավորելով մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ այս հաղթանակը հետագա հաջողությունների սկիզբը կլինի:

Արդեն չորս տարի է` «Հայ ասպետ»-ը մուտք է գործել բանակ: Զորամասերում «Հայ ասպետ» ակումբների գործունեությունը նպաստում է կրթամշակութային աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, նպաստում զինծառայողների շրջանում հայրենագիտական  և իրավական գիտելիքների տարածմանը