Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՆ-Ը ԱՐԴԻԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԾՈՎԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՌԱԴԱՐԸ
ԱՄՆ-Ը ԱՐԴԻԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԾՈՎԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՌԱԴԱՐԸ

ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնագետները ավարտել են հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի SBX ծովային տեղակայման ռադարի նորոգումն ու արդիականացումը: Օգոստոսի 20-ին ռադարը նորից դուրս է եկել բաց ծով:

SBX ռադարը տեղակայված է 50 000 տոննա ջրատարողությամբ պլատֆորմի վրա: Այն գործում է 2005թ.: Մշակման և ստեղծման աշխատանքները գնահատվել են շուրջ 1 միլիարդ դոլար:
Ռադարը նշանակետեր է հայտնաբերում մինչև 2000 կմ հեռավորության վրա: Նախատեսված է Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից հավանական հրթիռային հարձակումը կասեցնելու համար: Այն կարող է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության մի քանի համակարգեր, այդ թվում Aegis և Patriot, միավորել մեկ միասնական տեղեկատվական ցանցում: