Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ



ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ1-ին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալների եւ ծառայությունների պետերի  հետ անցկացվեցին մարտական պատրաստության պլանով նախատեսված հավաքներ՝ սեզոնային աշխատանքների սպասարկման, պլանավորման եւ կազմակերպման թեմայով:

Զորամիավորման ենթակա զրահատանկային գումարտակի բազայի վրա բացազատված հինգ կետերում իրականացվեցին ցուցադրական  պարապմունքներ՝ սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան ձմեռային շահագործման  ռեժիմի փոխադրման ուղղությամբ:

Զրահատանկային, ավտոմոբիլային,  հրթիռահրետանային, ականանետային եւ հրաձգային միջոցների օգտագործման եւ շահագործման,  վառելիքաքսուքային նյութերի կիրառման կարգի, ուժակուտակիչ մարտկոցների սպասարկման առանձնահատկությունների  կազմակերպման  թեմաներով դասընթացները վարեցին համապատասխան ծառայությունների պետերը՝ մայոր Հայկ Ալավերդյանը, կապիտաններ Կարեն Ավետիսյանը, Արթուր Միրզոյանը, Գարիկ Կիրակոսյանը:

ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ՀԱՎԱՔՆԵՐԻրականացված հավաքները սպառազինության տեխնիկայի տիրապետման, ձմեռային փուլում դրանց անվտանգ շահագործման, փորձի եւ վարպետության կարեւոր դաս լինելու հետ մեկտեղ, ցույց տվեցին նաեւ, որ զորամիավորման մարտունակությունը բարձր է, անձնակազմը պատրաստ է կատարելու ցանկացած մարտական խնդիր:

Ընդհանուր առմամբ, սեզոնային հավաքները դրական գնահատեց հավաքների ղեկավար, ԶՄ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ Գրիգոր Թորոսյանը:

Խորագիր՝ #42 (1213) 25.10.2017 - 31.10.2017, Ազգային բանակ


25/10/2017