Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿԱՄԱԶ»-Ը ԻՏԱԼԱԿԱՆ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱՆԵՐ ՉԻ ԱՐՏԱԴՐԻ



Ռուսական «Կամազ» ընկերությունը չի մասնակցի իտալական IVECO LMV M65 զրահամեքենաները Ռուսաստանում հավաքելու ծրագրին: Մասնագետների կարծիքով, դա կապված է արտասահմանյան պահեստամասերի արտադրության արտոնագիր չունենալու հետ:
Իտալական զրահամեքենայի հիմնական մասերը այլ երկրների արտադրության են` կերամիկական զրահը գերմանական է` հոլանդական հումքով, շարժիչը ամերիկյան է: «Կամազ»-ի ղեկավարների կարծիքով ոչ արտոնագրային արտադրություն կազմակերպելու դեպքում տվյալ պետությունները կարող են արգելափակել իրենց բեռնատարների վաճառքը արևմտյան պետություններում:

Մեկ տարի առաջ IVECO զրահամեքենաներ գնելու մտադրության մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: Մինչև 2020թ. սպառազինման պետական ծրագրի շրջանակներում պետք է գնվի 2000 այդպիսի մեքենա:
Մինչ այժմ գործարանում հավաքել, փորձարկել և պաշտպանության նախարարությանն են հանձնել 10 միավոր տեխնիկա, յուրաքանչյուրն արժեցել է 12 միլիոն ռուբլի: Ռուսական «Վագր» զրահամեքենայի արժեքը 5 միլիոն ռուբլի է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


12/08/2011