Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ



Օգոստոսի 22-ից 25-ը անցկացվեցին ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառումները:

Սպաներն իրենց հետագա ծառայության վայր մեկնելուց առաջ հնարավորություն ունեցան հանգստանալու, լիցքաթափվելու, հարազատների հետ միասին ներկա լինելու ճանաչողական, մշակութային իրադարձությունների: Մեր հասարակությունն էլ ևս մեկ անգամ համոզվեց, որ ավելի ու ավելի է արժևորվում հայ սպայի կերպարը, կարևորվում նրա դերակատարումը:

Ամփոփենք աննախադեպ միջոցառումներով հագեցած տոնական շաբաթը:

***

Զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերին վստահող, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, և հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից:

Այդ դրական արժեքների և ազատության վրա ենք մենք կառուցում մեր երկիրը, պաշտպանում մեր դատը և մեր հողը: Դրա շնորհիվ է, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում և ամուր ենք մեր դիրքերում: Դուք, հարգելի՛ զինվորականներ, այդ դիրքերի առաջամարտիկներն եք, սահմանապահ ու դիրքապահ պաշտպաններն եք:

 ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՕր առաջին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի մանրամասները: Այնուհետև դասախոսություններով հանդես եկան մի շարք բարձրաստիճան զինվորականներ:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, խոսելով իր ծառայողական ուղու մասին, անձնական օրինակով ներկայացրեց հաջողության հասնելու իր բանաձևը, խորհուրդներ տվեց ծառայական ճիշտ փոխհարաբերությունների կառուցման, սպայի կերպարի, ծառայությունը լավ սկսելու վերաբերյալ: Փաստեց, որ զորքն առաջնորդելու ամենալավ տարբերակը անձնական օրինակն է: Նա գովելի համարեց այն փաստը, որ շրջանավարտների զգալի մասը ցանկություն է հայտնել ծառայել սահմանամերձ զորամասերում: Պատերազմի վերսկսման հավանականությունը շատ մեծ է, իսկ զինվորականի մասնագիտությունը պատերազմ վարելն է, պատրաստվելը, ուժեղ բանակ ունենալը և դրանով իսկ պատերազմի վերսկսումը կանխելը: Գեներալ-լեյտենանտը ներկաներին հիշեցրեց, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսում ոչ թե նրա համար, որ քաղաքական իշխանությունը բարի կամք է դրսևորում կամ ցանկություն ունի հիմնախնդիրը լուծել խաղաղ պայմաններում, այլ մեր բանակն է պատերազմը միշտ կանխել՝ իր հզորությամբ և պատրաստականությամբ: Ադրբեջանում պատրաստ են ցանկացած սադրանքի, եթե վստահ լինեն, որ կարող են հաջողության հասնել:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄԳլխավոր շտաբի պետը մի շարք ցուցումներ տվեց երիտասարդ սպաներին՝ առանձնացնելով հատկապես հետևյալ միտքը՝ մեր ծառայությունը կապված է մեծ ռիսկերի հետ, սակայն միշտ պետք է հիշել՝ մեզ պետք է հաղթող և կենդանի մնացող հրամանատար:

-Ցանկություն ունեցեք հաջողության հասնելու: Հազարավոր սխալներ եք թույլ տալու, ես էլ եմ բազմիցս սխալվել, բայց այսօր գեներալ-լեյտենանտ եմ: Կարևորը թույլ տված սխալներից ճիշտ հետևություն կատարելն է և միտումնավոր սխալ թույլ չտալը:

Ենթականերին տույժի ենթարկելուց առաջ մի պահ պատկերացրեք, որ այդ արարքը կատարել եք դուք: Ի՞նչ պատիժ կուզեք, որ վերադասը սահմանի ձեր նկատմամբ նույն պատիժն էլ նշանակեք թերացածի հանդեպ ու երբեք չեք սխալվի:

Եթե համոզված եք, որ ճիշտ եք, որոշումն իրականացրեք ցանկացած գնով՝ հիմնավորելով, դրական իմաստով պայքարելով: Որպես հրամանատար կայանալու համար ձեր ստորաբաժանումում կատարված լավ բաները ներկայացրեք որպես ձեր ենթակայի գործողություն, իսկ վատ բանի համար պատասխանատվությունը  կրեք ինքներդ: Այդպես են ձեզ ընդունելու որպես հրամանատար և ղեկավար: Ամեն բացթողում ենթականերին վերագրելու դեպքում երկար չեք պաշտոնավարի:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄԶինված ուժերում ուսումնական գործընթացը, խաղաղ պայմաններում ղեկավարումն ինքնին պատերազմին նախապատրաստվելն է: Եթե որևէ մեկին թվում է, թե կարելի է խաղաղ պայմաններում վատ ղեկավար լինել, իսկ պատերազմի ժամանակ լավ, նա սխալվում է: Այս պահին մենք մարտի նախապատրաստման փուլում ենք: Մի բան էլ իմացեք, որոշման կայացման հապաղումը, նույնիսկ ամենաճիշտ որոշման, արդյունավետ չի լինի: Որոշումն արագ կայացնելը չափազանց կարևոր է: Օրինակ՝ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ պաշտպանական շրջաններից մեկում զորքը մշտական տեղակայման վայրից տեղաշարժելու որոշումն ընդունվեց ուշացումով: Արդյունքում հակառակորդը ուժգին հրետակոծության ենթարկեց տարածքը, զորքի տեղաշարժը կատարվեց շատ մեծ դժվարությամբ: Փոխարենը մեկ այլ տեղամասում հրամանատարը արագ որոշում ընդունեց, դուրս բերեց զորքը համապատասխան շրջան և անցավ մարտական խնդրի կատարմանը: Եվ այն հատվածներում, ուր հակառակորդը ժամանակավոր հաջողություններ էր ունեցել, արագ հակագրոհներով հետ մղվեց:

Վերջում գեներալ-լեյտենանտ Հակոբյանը ներկաներին կոչ արեց միշտ ինչ-որ բան ձեռնարկել, մտածել, հաշվարկել, նախաձեռնողականություն ցուցաբերել: Նշեց, որ բանակը կարիք ունի երիտասարդացման: Հաղթանակներ կերտում են, խենթանում են որոշակի տարիքում, իսկ բանակը հենց խենթերի, խենթ երիտասարդների տեղն է:

-Ավելի մեծ բավարարվածություն, քան հակառակորդի նկատմամբ հաղթանակ տոնելն է, չեմ ունեցել: Ցանկանում եմ, որ բոլորդ էլ ձեր ծառայության ընթացքում վայելեք հաղթանակի բերկրանքը,-նշեց գեներալ-լեյտենանտ Հակոբյանը:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄԵլույթ ունեցավ նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նա իր խոսքում նշեց, որ սպաները ապագայի նկատմամբ մեծ հույս ու հավատ ներշնչող առաքելություն են ստանձնում:

-Հավատացեք՝ ձեր ամեն մի հաջողություն մեզանից յուրաքանչյուրի հաջողությունն է լինելու: Դուք գիտեք, թե ինչ վերաբերմունք կա սպայի և զինվորի նկատմամբ մեր հասարակության մեջ: Մենք ձեզ հետ միասին ժառանգել ենք հաղթանակ, ձեզ հետ միասին ժառանգում ենք զինված ուժեր, որի զարգացման առաջընթացի  համար յուրաքանչյուրս իր պատասխանատվությունն է կրելու: Ձեր ծառայության ողջ ընթացքում դուք հնարավորություն եք ունենալու զարգացնելու ձեր գիտելիքները, կատարելագործելու կարողությունները՝ դրանով իսկ նպաստելով մարտական պատրաստականության բարձրացմանը և ենթակա անձնակազմի ճիշտ կառավարմանը:

Փոխնախարարը անդրադարձավ նաև պաշտպանական համակարգի բարեփոխումներին, որոնց հիմքում ազգ-բանակ հայեցակարգն է:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ-Սա նորություն չէ. Տարբեր ժամանակներում մեր ժողովուրդը կարողացել է այս մոդելով իր անվտանգության, պաշտպանունակության խնդիրները լուծել: Ազգ-բանակն ավելի շատ պետք է դիտարկել որպես հասարակության զարգացման մոդել, ինչը չի ենթադրում, որ մենք անընդհատ բանակով ապրող ազգ ենք լինելու: Լինելու ենք ազգ, որ բանակը դիտում է իր զարգացման մոդել՝ անվտանգություն, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և տնտեսական զարգացման մոդել, հասարակության կրթության, դաստիարակության գաղափարական ճիշտ ուղղություն և արժեքային համակարգ, ինչպես նաև հայ տեսակի ինքնությունը պահելու մեխանիզմ:

Բարեփոխումներն առավել արդյունավետ և նպատակային կառավարում իրականացնելու, ինչպես նաև արհեստավարժության վրա հիմնված որոշումներ կայացնելու նպատակ ունեն:

Փոխնախարարը հավելեց, որ պաշտպանական համակարգում բազմաթիվ վերադասավորումները թույլ են տալիս պատրաստ լինել ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու մեխանիզմների ներդրմանը, ունենալու ոչ համաչափ հակադրության պայմաններում բավարար դիմադրողականություն: Աշխարհի տարբեր բանակներում կան բազմաթիվ օրինակներ, երբ ուժերի անհամաչափության հանգամանքը որևէ կերպ չի խանգարում, որ ստորաբաժանումները իրենց խնդիրը լուծեն և կարողանան զսպման և ճնշման գործողություններ իրականացնել հակառակորդի նկատմամբ: Այսօր մեր զինված ուժերն ունեն բավարար գիտական և մասնագիտական որակներ, և բանակն անընդհատ արդիականացման փուլում է:

Ամփոփելով իր խոսքը նախարարի առաջին տեղակալն ասաց.

-Ծառայեք այնպես, որ ամեն հանդիպման ժամանակ ձեզանից յուրաքանչյուրին կարողանանք ասել՝ կեցցեք, շնորհակալություն լավ ծառայության համար, դուք արժանի եք ավելի բարձր պաշտոնների:

***

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ներկայացրեց մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում ծառայության անցկացման առանձնահատկությունները, սպային ներկայացվող պահանջները, սպայի կայացման համար անհրաժեշտ մոտեցումները: Նա հիշեցրեց, որ ցանկացած սխալ որոշում, անզգույշ, անտարբեր և անպատասխանատու վերաբերմունք, որպես կանոն հանգեցնում է դժբախտ պատահարի: Լուրջ ազդեցություն է ունենում դիպուկահարների «պատերազմը», դիվերսիոն-հետախուզական խմբերի գործունեությունը: Տարեցտարի ավելանում են այդ խմբերի մարտական կարողությունները, դրանք համալրվում են դիտարկման, մարտ վարելու տեխնիկական նորագույն միջոցներով: Այդ ամենին դիմագրավելու համար հատկապես սպայակազմը պետք է անընդհատ զինվի նոր գիտելիքներով, կարողանա հակառակորդից մեկ քայլ առաջ լինել:

-Առաջնագծի զորամասերում ծառայող սպաները պետք է առանձնանան մասնագիտական և բարոյակամային բարձր որակներով: Հայրենասեր լինելուց, հայրենիքի համար պայքարելուց բացի հայ սպան իր անձնական պատասխանատվությունը պետք է գիտակցի իրեն վստահված ստորաբաժանման մարտական պատրաստության և մարտունակության համար, մշտապես ինքնակատարելագործվի, բարձրացնի իր արհեստավարժության մակարդակը, պետական մտածողությունը վեր դասի անձնականից:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄԲազմաթիվ են զինվորականին ներկայացվող պահանջները, բայց մենք ենք ընտրել այդ դժվարին ու պատասխանատու ճանապարհը:

Գեներալ-մայոր Գասպարյանը շրջանավարտներին հորդորեց չմոռանալ, որ հենց սպաներն են զինվորներին նախապատրաստում որպես հասարակության լիիրավ անդամներ:

-Թե որքան է լինելու նրանց հայրենասիրության, բարոյականության և ազգին ողջ կյանքի ընթացքում նվիրված ծառայելու պատրաստակամության մակարդակը, մեծ հաշվով կախված է մեզանից՝ սպաներից: Իսկ որպեսզի զինվորներին ներշնչենք հայրենասիրության և բարոյականության գաղափարները, անհրաժեշտ է, որ դրանք լինեն մեր ներքին «ես»-ի արտահայտությունը:

Գեներալ-մայորը մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքը, որը յուրաքանչյուր զինվորականի համար կարևոր կարգախոս է համարում՝ «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերի»:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ***

Միջոցառումների անցկացման առաջին օրը շրջանավարտներն ունկնդրեցին նաև դասախոսություններ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, սահմանի տեխնիկական հագեցվածության, առաջնագծում ծառայության հիմնական առանձնահատկությունների մասին, ծանոթացան զինծառայողների սոցիալական երաշխիքներին և բժշկական ապահովության համակարգին:

 

Օր երկրորդ

Ավարտական միջոցառումների շրջանակներում ՌՈՒՀ-երի շրջանավարտներն օգոստոսի 23-ին այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հերոսացած հայորդիների հիշատակին: Նրանք եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ինչպես նաև հարգանքի ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄտուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Այդքան զինվորականների այցից մի պահ անակնկալի եկան համալիրի բոլոր այցելուները: Հատկապես տպավորված էին զբոսաշրջիկները՝ տեսնելով, թե ինչպես է հայ զինվորական խավը հիշում և հարգում իր պատմությունը, ամեն մի նմանատիպ այցով փաստում, որ անցյալի տխուր էջերն այլևս փակված են:

***

Երեկոյան ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները «Գաֆեսճյան» քանդակների պուրակում («Կասկադ» համալիր) մասնակցեցին «Ռեինկարնացիա» խմբի համերգին: Պատահական անցորդները, զինվորականներն ու նրանց հարազատները՝ բոլորը միախառնված, մինչև ուշ երեկո, օրը վերածեցին տոնախմբության:

Օր երրորդ

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՕգոստոսի 24-ին ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ` ստանալու Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի  օրհնությունն ու պատգամը:

Մինչ արարողությունը Ամենայն հայոց հայրապետն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին:

ՀՀ պաշտպանության նախարարը Նորին սրբությանը ներկայացրեց ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումները` դրանց շրջանակում մեծապես կարևորելով ապագա սպաների այցը Մայր Աթոռ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Վեհափառ հայրապետին տեղեկացրեց  նաև զինված ուժերում իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի մասին:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՀանդիպման ավարտին Մայր Տաճարում կատարվեց ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների օրհնության արարողությունը: Ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրապետական պատգամը բերեց նորընծա սպաներին:

***

Նույն օրը երեկոյան շրջանավարտները հյուրընկալվեցին նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, դիտեցին «Գայանե» բալետը: Նշենք, որ բալետը բեմադրվել էր հատուկ սպաների համար, թատրոնի արձակուրդային շրջանում:

 

Օր չորրորդ

Օգոստոսի 25-ը ծրագրի եզրափակիչ օրն էր: Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումն էր, որին մասնակցում էր Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ միասին:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՀՀ պաշտպանության նախարարի հրամանով թվով 279 շրջանավարտների շնորհվել է սպայական առաջին «Լեյտենանտ» զինվորական կոչում: Միջոցառման շրջանակներում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները մոտենում, ստանում են իրենց ավարտական փաստաթղթերը և դաշույնները, որոնք հանձնում են Հանրապետության Նախագահը և Ազգային անվտանգության խորհրդի անդամները:

Բոլոր սպաներն էլ հասկանում են, այսուհետ իրենց համար կյանքի նոր շրջափուլ է սկսվում: Ինչպես իր խոսքում նշեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, մինչ այժմ շրջանավարտները սպայի մասնագիտական բարձունքին հասնելու միայն առաջին աստիճանն են անցել: Զորքերում ծառայությունը նորանոր խնդիրներ ու մարտահրավերներ է առաջադրելու, որոնց հաղթահարման համար առավել մեծ ջանք ու եռանդ է պահանջվելու: Այսօրվանից նաև նրանք  են հայ սպայի հերոսական անցյալի շարունակողը, հայոց բանակի ներկայի ու ապագայի կերտողներն ու պատասխանատուները:

Միջոցառումն ավարտվում է ռազմաուսումնական հաստատությունների մարտական դրոշներին շրջանավարտների հրաժեշտի արարողությամբ և հանդիսավոր քայլերթով:

***

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՀանրապետության նախագահը ողջունում է արարողության մասնակիցներին, շնորհավորում շրջանավարտներին, մաղթում բարի ծառայություն ու մեծ հաջողություններ:

-Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ զինվորականներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի այս կարևոր փուլն ամփոփելու կապակցությամբ: Դուք հաջողությամբ ավարտեցիք ուսումը և այստեղից կմեկնեք ծառայության՝ ձեր նվիրական առաքելությունն իրականացնելու նպատակով:

Դուք լինելու եք առաջնագծում, զորամասերում, շտաբներում, թիկունքում: Որտեղ էլ որ լինեք, լինելու եք հրամանատարներ, որոնց խոսքին հետևելու են մեր քաջարի զինվորները:

Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ ձեր նկատմամբ: Եվ հենց դրա շնորհիվ ձեզ իրավունք եք վերապահելու լինել պահանջկոտ նաև ձեր ենթակաների նկատմամբ:

Դուք նրանց առաջնորդելու եք ձեր օրինակով, ձեր բարոյական կերպարով: Դուք նրանց համար դառնալու եք ընտանիք, ավագ եղբայր, խորհրդատու:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՎստահ եմ, որ հենց այդպիսի ավագ եղբայրներ և փորձառու խորհրդատուներ դուք պիտի գտնեք ձեր վերադասների մեջ: Նրանք արդեն անցել են այդ նույն ճանապարհով: Նրանք պետք է օգնեն ձեզ՝ խուսափելու իրենց կատարած սխալներից, պետք է ապավեն և հենարան դառնան ձեզ:

Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է Հայոց բանակը: Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է մեր ողջ երկիրը: Պատմահայր Մովսես Խորենացին ասում էր, թե «մենք փոքր ածու ենք»: Այո՛, մենք փոքր ածու ենք, թեպետ սակավաթիվ, բայց զորեղ այն միասնությամբ, որը բնորոշ է ամուր ազգին, ամուր ընտանիքին:

Մենք պետք է հիշենք, որ «ազգ» բառի առաջնային իմաստը հայերենում ընտանիքն ու գերդաստանն է: Ձեր ծառայության նպատակը ձեր ընտանիքի, ձեր գերդաստանի, ձեր ազգի անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորելն է:

«Մեկը՝ բոլորի և բոլորը՝ մեկի համար» կարգախոսը դրվեց մեր բանակի հիմքում: Եվ այդ բանակը դարձավ ժողովրդական բանակ, որը միավորեց շինականին և գրողին, վարորդին և ծրագրավորողին, ոսկերչին և երաժշտին: Այդ համաժողովրդական ջանքն էր, որ պաշտպանեց Արցախ աշխարհը և այսօր էլ շարունակում է երաշխավորել նրա անվտանգությունը:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄԶինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի մեջ վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, և հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից:

Այդ դրական արժեքների և ազատության վրա ենք մենք կառուցում մեր երկիրը, պաշտպանում մեր դատը և մեր հողը: Դրա շնորհիվ է, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում և ամուր ենք մեր դիրքերում: Դուք, հարգելի՛ զինվորականներ, այդ դիրքերի առաջամարտիկներն եք, սահմանապահ ու դիրքապահ պաշտպաններն եք:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայակույտը հայ մտավորականության, մեր ժողովրդի սերուցքի մի նոր տեսակ է: Այդ տեսակի առաջացումը հնարավոր էր Հայաստանի անկախ պետության շնորհիվ: Եվ մեր պետությունն ամեն ինչ անելու է իր փառապանծ զինվորական զավակների խնդիրները լուծելու համար:

16681Այստեղ, ուր թևածում է Սարդարապատի հերոսների ոգին, մենք բոլորս պետք է գիտակցենք պատմական պատասխանատվության այն բեռը, որ վերցնում ենք մեր ուսերին: Դա ոչ միայն այսօրվա Հայաստանի անվտանգությունն է, այլև մեր պետականության հարատևությունն ապահովելու պատասխանատվությունը:

Կրկին շնորհավորում եմ ձեզ: Մաղթում եմ բոլորիդ բարի ծառայություն և մեծ հաջողություններ: Դրանք, անկասկած, լինելու են մեր ողջ ժողովրդի հաջողությունները:

***

Օգոստոսի 25-ի երեկոյան ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ միջոցառման գեղեցիկ, հուզիչ և հիշարժան եզրափակումը: Դեռ երբեք պաշտպանության նախարարության տարածքն այսպիսին չէր եղել. երաժշտական բեմ, զարդարված շարահրապարակ, հյուրասիրություն, խիստ կարգուկանոնի իսպառ բացակայություն: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ մոտենում են երիտասարդ սպաներին, զրուցում նրանց հետ, ծանոթանում ընտանիքի անդամների, հարազատների հետ: Անմիջական, ուրախ մթնոլորտՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ է, և սպաները վայելում են իրենց հանգիստը: Շատերը լուսանկարվում են միասին. մեկ էլ ե՞րբ կտեսնվեն, սահմանի ո՞ր մասում, ո՞վ գիտի:

Քիչ անց սկսվում է տոնական համերգը: Բեմում հայտնի կատարողներ են, բոլորը իրենց ելույթները եզրափակում են՝ փառք հայոց բանակին: Երգ, պար, ուրախություն, այսպես շարունակվում է մինչև ուշ երեկո: Շուրջպարին միանում է նաև Վիգեն Սարգսյանը՝ հաստատելով բանակի ղեկավարության և սպայակազմի միասնականությունը, կառավարման միասնական և ամուր շղթան:

Ապա նախարարը բարձրանում է բեմ. եկել է լավագույններին պարգևատրելու պահը: Արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներից հինգը ուսումնառությունն ավարտել են գերազանցության դիպլոմով: Պարգևատրման պահին ողջ շարահրապարակը թնդում է ծափահարություններից: Իսկ րոպեներ անց քաղաքի տարբեր կետերից տեսանելի է դառնում տոնական շքեղ հրավառությունը:

Հուզիչ է պաշտպանության նախարարի խոսքը:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ-Մենք բոլորս, մեր ողջ ազգը անկյան տարիներին, և թե՛ առաջիկա ծառայության տարիներին կիսելու են այն բեռը, որը սպան, բացի իր ուսադիրներից, կրում է իր ուսերի վրա: Ես ձեզ մաղթում եմ նամուսով ու թասիբով ծառայություն: Խաղաղ ու անվտանգ ծառայություն ձեզ միշտ կմաղթեն և դա, իրոք, կարևոր է, որ այդպես լինի: Բայց սպայի համար առաջին հերթին կարևոր է, որ հաղթանակն ու հպարտությունն անբաժան լինեն իրենից: Ես ձեզ մաղթում եմ այդպիսի ծառայություն, որը ամեն օր ձեզ կոգեևորի նոր հաղթանակների և նոր սխրանքների:

Այսօրվանից մեր պետությունը նաև Դո՛ւք եք և միգուցե առաջին հերթին հենց դո՛ւք եք: Ձեր ամե՛ն քայլը, ձեր ամե՛ն խոսքը, ձեր ամե՛ն վարքագիծն անմիջապես ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄարտացոլվում է ողջ պետության և պետականության ընկալման վրա: Ես ձեզ խնդրում եմ երբեք չհուսահատվել և դժվարություններից չերկնչել, որովհետեւ հակառակորդի դավադրանքից չվախեցողը կենցաղային դժվարությունից երբեք չպետք է վախենա: Ձեր ընտրած ծառայությունը հեշտ չէ, ձեր ընտրած ճանապարհը լի է վտանգներով և բարդություններով: Բայց ես վստահ եմ, որ պատվով անցնելով այդ ճանապարհը, հետադարձ հայացք նետելով, հիշելով նաև այս օրը, դուք միշտ հպարտ եք լինելու ձեր կատարած ընտրության համար:

Բարի ծառայություն բոլորիդ:

***

Մի քանի օրից սպաները մեկնելու են զորամասեր, անցնելու են ծառայողական պարտականությունների կատարմանը: Իրավամբ այս միջոցառումը դեռ երկար կհիշեն նրանք՝ արդեն փորձառու, նաև մարտական ճանապարհ անցած զինվորականները, հրամանատարները, նորընծա սպաները՝ մեր բանակի երիտասարդ ապագան, ինչպես նաև միջոցառմանը ներկա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաները, ովքեր արդեն հերթ են կանգնել՝ փոխարինելու իրենց ավագ ընկերներին:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

 

 

 

Խորագիր՝ #34 (1205) 30.08.2017 - 05.08.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/08/2017