Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
KA 52 ALLIGATOR
KA 52 ALLIGATOR

Հիմնական
մարտավարատեխնիկական տվյալներ

Երկիր Ռուսաստան
Տեսակ Բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ
Առաջին թռիչքը 1997թ.
Առավելագույն թռիչքային քաշը 10400 կգ
Թռիչքային հեռավորությունը 1200կմ
Թռիչքային բարձրությունը 5500 մ
Առավելագույն արագությունը 300 կմ/ժ
Անձնակազմը 2 մարդ

Կա-52 (ՆԱՏՕ-ի դասակարգումով Hokum B, ինչպես նաեւ հայտնի Ալիգատոր անունով) Ռուսական բազմաֆունկցիոնալ հարվածային ուղղաթիռ է: 1984թ. երբ դեռ ընթանում էին Բ-80-ի եւ Մի-28-ի համեմատական փորձարկումները, Ն.Ի. Կամովի անվան տեխնիկական կենտրոնը հանդես եկավ առաջարկությամբ` ստեղծել նոր ուղղաթիռ` օպտիկաէլեկտրոնային եւ ռադիոլոկացիոն սարքավորումներով, որը պետք է հետախուզում կատարի, միաժամանակ հանդես գա որպես հարվածային ուղղաթիռ: Այնինչ 1980-90-ական թթ. երկրում հայտնի լուրջ ֆինանսական խնդիրները զգալիորեն կանգնեցրին այս ծրագրի իրագործումը:

Գլխավոր կոնստրուկտոր Միխեեւի որոշմամբ` Կա-50-ի կառուցվածքային փոփոխությունների հիման վրա ստեղծվեց նոր մեքենա, նոր արտաքինով եւ վերը նշված մարտական հատկանիշներով: Այս նոր մոդելը կոչվեց Կա-52 «Ալիգատոր»: Կա-52-ը երկփեռանի ուղղաթիռ է: Այն ընդունակ է ոչնչացնել սովորական եւ զրահապատ տեխնիկա, ռազմական գործողություններ կատարել գիշերով, ղեկավարել այլ մարտական թռչող սարքեր: 2008թ. սկսվեցին ԿԱ-52-ի թռիչքային փորձարկումները: Ներկայումս այն սահմանափակ թվով գտնվում է Ռուսաստանի Դաշնության սպառազինության շարքերում: Մասնագետների խոսքով` այն շատ արդյունավետ ուղղաթիռ է, սակայն կիրառում չի ունեցել եւ իր կարողությունները ցուցաբերելու հնարավորություն չի ստացել: