Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ԶՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 50-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՀՀ ԶՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 50-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ԶՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 50-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ Ֆինլանդիայի Համինա քաղաքում մասնակցում են հունիսի 11-ից 16-ը անցկացվող Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը:

Հայ զինծառայողներն ընդգրկված են միջազգային առաջնության երկու մարզաձևերում` միջին տարածության մրցաշարին (7-8 կմ) և փոխանցումավազքին:

Ֆինլանդիա մեկնած մարզիկ-զինծառայողները հաղթող են ճանաչվել 2017թ. Համաբանակային 16-րդ սպարտակիադայի` «Ռազմամարզական կողմնորոշում» մարզաձևում:

Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնության կազմակերպիչը Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն է (CISM): Հայաստանի Հանրապետությունը մարզական այս կառույցին անդամակցում է 1994 թվականից: