Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸՀունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգբանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների վերաբերյալ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Ես եմ»,  «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերի մանրամասները, ծանոթացրել ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետայինպայմանագրային տեսակի զինծառայության պայմաններին և առավելություններին։

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քննարկման ներկայացված նախագծերի կարևորությունը՝ իրենց աջակցությունը հայտնելով դրանց իրականացմանը։