Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ

Eurocopter Tiger

Հիմնական մարտավարատեխնիկական տվյալներ

Երկիր Ֆրանսիա/Գերմանիա
Տեսակ Հարվածային ուղղաթիռ
Առաջին թռիչքը 1991թ.
Առավելագույն թռիչքային քաշը 6000 կգ
Թռիչքային հեռավորությունը 1300կմ
Թռիչքային բարձրությունը 6000 մ
Առավելագույն արագությունը 315 կմ/ժ
Անձնակազմը 2 մարդ

1984թ. գերմանական Messerschmitt-Boelkow-Blohm և ֆրանսիական Aerospatiale ընկերություններն սկսեցին նոր ուղղաթիռ ստեղծելու համատեղ ծրագիր: 1987թ. ներկայացվեցին փորձարկվող մոդելները, իսկ 1988թ. պայմանագիր կնքվեց ուղղաթիռների ստեղծման մասին: Կենտրոնը պետք է լիներ Փարիզը, գլխավոր հսկողությունն ստանձնում էր Ֆրանսիայի կառավարությունը: Համակարգչային մոդելավորված փորձարկումների, ինչպես նաև 1980-ական թթ. մարտական գործողությունների արդյունքում ԱՄՆ և ՆԱՏՕ-ի մասնագետները եկան այն եզրահանգման, որ ժամանակակից մարտում ուղղաթիռի կենսունակության գրավականը ոչ թե լավ զրահապատումն է, այլ ՌՏ կայանների կողմից անտեսանելի լինելը: Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունները վերը նշված ընկերությունների առաջ դրեցին նոր չափանիշներ: Ուղղաթիռը պետք է ստեղծվեր հետևյալ ունակություններով: Այն պետք է քիչ տեսանելի լիներ ՌՏԿ-ների համար, ունենար բարձր թռիչքատեխնիկական հատկություններ, ընդունակ լիներ շարունակելու մարտական գործողությունները հակառակորդի ակտիվ կրակահերթերի պարագայում: Հենց այս չափանիշներով է ստեղծվել Եվրոկոպտերը, որը երկու երկրների միացյալ ուժերով ստեղծված շատ հաջող ուղղաթիռ է: Ինչպես Եվրոֆայթեր Թայֆուն կործանիչը, այնպես էլ Եվրոկոպտեր ուղղաթիռը մեծ համբավ է վայելում: Վերջիններս համարվում են միացյալ Եվրոպայի ռազմական գլխավոր ձեռքբերումը:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ