Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ Է
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ Է

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ Է«Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին». այս նշանաբանով մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխող  օդանավը վայրէջք է կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության ՌԴ «Հմեյմիմ»  ռազմաբազայում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով իրականացվող մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիա են  տեղափոխվել առաջին անհրաժեշտության  ապրանքներ՝ ձեթ, ալյուր, պանիր, պահածոներ և հագուստ: Ուղեբեռը տեղափոխած օդանավը ռազմաբազայում դիմավորել են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն ու ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Պավել Գյոզալյանը:

Մարդասիրական օգնությունը Հալեպում ՀՀ հյուպատոսության և ՌԴ հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով առաջիկա օրերին հավասարապես բաժանվելու է Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի և Հալեպի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին: