Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆՍփյուռքում ծնված դու մեր արծիվ ՝

Առյուծորդի մեծն հերոս ,

Հաղթանակած պատերազմի

Հիմնադիրն ես դու անխոս:

 

Ազգի համար մեր քաջազուն

Միշտ կմնաս վեհ, պաշտելի:

Դու դաջել ես մեր էջերում՝

Հաղթանակը մեծ, բաղձալի:

 

Ընկերներդ քաջ ու զորեղ՝

Ամեն մեկը մի մեծ ուժ:

Դու եղել ես նրանց համար

Ամուր թիկունք ու մեծ հույս:

 

Իմաստության դու մեծ պարեխ՝

Մեր մեծանուն դյուցազուն:

Նենգ թշնամու ա՛հ ու սարսափ՝

Քեզ ենք հիշում, գովերգում:

 

Մոնթե ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

շարքային