Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՄ ՏԱՆԿԻՍՏ ՈՐԴՈՒՆ
ԻՄ ՏԱՆԿԻՍՏ ՈՐԴՈՒՆ

ԻՄ ՏԱՆԿԻՍՏ ՈՐԴՈՒՆՆարեկս հայկական բանակի զինվոր է: Մտածում եմ ու չեմ հավատում. երբ այսքան մեծացավ: Տանկ վարելը նրա մանկության երազանքն էր: Ժամերով համակարգչից չէր կտրվում, թիրախներ էր խոցում: Ո՞վ կմտածեր, որ մի օր իրականում կտեղաշարժի մարտական այդ հզոր մեքենան: Ուսումնական զորամասում վեց ամիս պարապեց, կրթվեց, կոփվեց ու դարձավ նշանառու-օպերատոր: Երբ ծառայությունից խոսելու առիթ է լինում, այնքան ոգեւորված է պատմում, ասում է. «Մա՛մ, տանկը ուժի խորհրդանիշ է»: Նա, իրոք, սիրահարված է մետաղյա այդ հսկային. գուցե նրանից է, որ Բանակի օրն է ծնվել… Հունվարի 28-ին որդիս դարձավ 19 տարեկան: Եվ ուզում եմ նրան ասել.

-Նարե՛կ ջան, ծնունդդ շնորհավոր: Թող քո տանկը միայն զորավարժարաններում կրակի: Թող քո սերնդակիցների վաստակած խաղաղությունը հարատեւ լինի: Իսկ եթե, Աստված չանի, կարիքը լինի, թող հարվածդ լինի շեշտակի ու անվրեպ: Մաղթում եմ քեզ ու մեր բանակի բոլոր զինծառայողներին քաջառողջություն, ոգու արիություն, տոկունություն:

Բարի ծառայություն եւ բարի վերադարձ, որդի՛ս։

Քո մայր՝  Հռիփսիմե Վարդանյան