Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆՀունվարի 12-ն  էր, որոշ մարդկանց համար  պարզապես  ձմռան  ցուրտ  ու պաղ մի օր: Իսկ ինձ եւ ծնողներիս համար` չափից ավելի ջերմ ու տաք օր էր: Զինվոր եղբայրս ծառայությունից տուն էր վերադարձել:  Երկու տարի անհամբեր սպասել էինք այս օրվան, հաշվել ամիսներն ու օրերը…

Գիտեինք, որ մոտակա օրերին գալու է, բայց հստակ ժամկետ չէր նշել, երեւի ուզում էր անակնկալ մատուցել:

Ու մենք անհամբեր սպասում էինք՝ ուր որ է՝ դուռը կբացվի եւ….

Ուրիշ ժամանակ բողոքում էի օրերի խելահեղ արագությունից,  հիմա ժամանակն ասես կանգ էր առել, ամեն օրը ձգվում էր դարից էլ երկար…

Դրսից մեքենայի ձայն լսվեց, բոլորս, շունչներս պահած, հետեւում էինք  դռանը  մոտեցող ոտնաձայներին, եւ վայրկյաններ անց դուռը մեկեն բացվեց, ու եղբայրս ներս մտավ: Հուզմունք, ուրախություն, ժպիտ ու արցունք, ամեն ինչ միախառնվել ու միաձուլվել էր իրար, զգացմունքների հրավառություն էր,  աննկարագրելի մի պահ….

Միասին ուրախ եւ երջանիկ դիմավորեցինք հին Նոր տարին ու ամենաշատը մի մաղթանք հղեցինք՝ խաղաղ  ծառայություն ու բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին:

Արուսյակ ԱՄՐԱՄՅԱՆ